Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագնը ռազմի և պատերազմի Աստվածն էր: Նա ծնվել էր երկինքից, երկրից և ծովից: Նրա մազերը կրակագույն էին, իսկ աչքերը արևի նման էին:
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: Ծիրանագույն, կարմիր: Բանաստեղծության մեջ գերակշռում է կարմիր գույնը:
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Երկիրը ու երկինքը գոռում էին և ծովի մեծ ալիքներից դուրս է գալիս խարտյաշ մի պատանի` հզոր և ուժեղ: Վահագնը երկինքի, երկիրի և ծովի ծնունդ է:
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող: Իմ կարծիքով այս ծնունդը երևակայական է, որովհետև սա լեգենդ է, իսկ լեգենդը պատություն է, որը ստեղծել և գրել են մարդիկ:
  2. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ: Երկնում էր երկինքը. Երկնում էր երկիրը. Երկնում էր ծիրանի ծովը. Ծովում կարմիր եղեգնիկ կար. Եղեգնի փողից բոց էր ելնում, եղեգնի փողից ծուխ էր ելնում և այն բոցից վազում էր մի խարտյաշ պատանի. Նա հրեգույն մազեր ուներ. բոցագույն մորուք ուներ և աչքերն էին արեգակներ.
  3. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *