Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագնը ռազմի և պատերազմի Աստվածն էր: Նա ծնվել էր երկինքից, երկրից և ծովից: Նրա մազերը կրակագույն էին, իսկ աչքերը արևի նման էին:
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: Ծիրանագույն, կարմիր: Բանաստեղծության մեջ գերակշռում է կարմիր գույնը:
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Երկիրը ու երկինքը գոռում էին և ծովի մեծ ալիքներից դուրս է գալիս խարտյաշ մի պատանի` հզոր և ուժեղ: Վահագնը երկինքի, երկիրի և ծովի ծնունդ է:
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող: Իմ կարծիքով այս ծնունդը երևակայական է, որովհետև սա լեգենդ է, իսկ լեգենդը պատություն է, որը ստեղծել և գրել են մարդիկ:
  2. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ: Երկնում էր երկինքը. Երկնում էր երկիրը. Երկնում էր ծիրանի ծովը. Ծովում կարմիր եղեգնիկ կար. Եղեգնի փողից բոց էր ելնում, եղեգնի փողից ծուխ էր ելնում և այն բոցից վազում էր մի խարտյաշ պատանի. Նա հրեգույն մազեր ուներ. բոցագույն մորուք ուներ և աչքերն էին արեգակներ.
  3. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

Հին Երևան, հին թաղամաս Կոնդ

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է ։

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Գումարման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

700+630+70=

415+392+8=

5440+60+493+7=

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

33մ6դմ

2տ5ց

23ց15կգ

32կգ50գ

4․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ2-ով մեծ է մյուի մակերեսից։ Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսները միասին 2445մ2 է։

5․ Համեմատի՛ր

7կգ850գ * 8կգ200գ

8տ40կգ * 8տ400գ

90տ10ց * 91տ

75ց32կգ * 7տ532կգ

6․ Հայկի մտապահած թվին գումարելով 64՝ կստանանք Արայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2344 է։

7․Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 25-ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 425 է։

8․Երեք հավասար թվերի գումարը 600 է։ Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը։

9․Ի՞նչ թվանշանով կարող է վերջանալ 5 իրար հաջորդող բնական թվերի արտադրյալը։

10․Հաշվի՛ր, թե քանի թվանշան է պետք բոլոր քառանիշ թվերը գրելու համար։

Տնային առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

120+800+200+40

330+700+300+15

4550+50+395+5

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

20օր12ժ

21ժ15ր

45ր18վ

32կմ6մ

11մ8սմ

4․ Կարենը խաղողի համար վճարեց 450դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։

5․ Համեմատի՛ր

5կմ400մ * 6կմ200մ

8մ40սմ * 8մ4դմ

5մ75սմ * 5մ7դմ

12դմ8սմ * 128սմ

6․ Լալայի մտապահած թվից հանելով 45՝ կստանանք Աննայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է։

7․Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35- ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 435 է։

8․Երեք թվերի գումարը 500 է։ Դրանցից երկուսի գումարը բույնպես 500 է։ Ո՞րն է երրորդ թիվը։

9․Կարո՞ղ է արդյոք 10 հավասար թվերի գումարը վերջանալ 8 թվանշանով։

10․Հաշվի՛ր DB հատվածի երկարությունը՝ գիտեալով, որ․

AC=41մմ,  AD=16մմ, BC=9մմ։

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

700+630+70=

415+392+8=

5440+60+493+7=

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

33մ6դմ

2տ5ց

23ց15կգ

32կգ50գ

4․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ2-ով մեծ է մյուի մակերեսից։ Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսները միասին 2445մ2 է։

5․ Համեմատի՛ր

7կգ850գ * 8կգ200գ

8տ40կգ * 8տ400գ

90տ10ց * 91տ

75ց32կգ * 7տ532կգ

6․ Հայկի մտապահած թվին գումարելով 64՝ կստանանք Արայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2344 է։

7․Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 25-ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 425 է։

8․Երեք հավասար թվերի գումարը 600 է։ Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը։

9․Ի՞նչ թվանշանով կարող է վերջանալ 5 իրար հաջորդող բնական թվերի արտադրյալը։

10․Հաշվի՛ր, թե քանի թվանշան է պետք բոլոր քառանիշ թվերը գրելու համար։

Տնային առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

120+800+200+40

330+700+300+15

4550+50+395+5

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

20օր12ժ

21ժ15ր

45ր18վ

32կմ6մ

11մ8սմ

4․ Կարենը խաղողի համար վճարեց 450դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։

5․ Համեմատի՛ր

5կմ400մ * 6կմ200մ

8մ40սմ * 8մ4դմ

5մ75սմ * 5մ7դմ

12դմ8սմ * 128սմ

6․ Լալայի մտապահած թվից հանելով 45՝ կստանանք Աննայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է։

7․Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35- ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 435 է։

8․Երեք թվերի գումարը 500 է։ Դրանցից երկուսի գումարը բույնպես 500 է։ Ո՞րն է երրորդ թիվը։

9․Կարո՞ղ է արդյոք 10 հավասար թվերի գումարը վերջանալ 8 թվանշանով։

10․Հաշվի՛ր DB հատվածի երկարությունը՝ գիտեալով, որ․

AC=41մմ,  AD=16մմ, BC=9մմ։

Фильмы, которые я смотрю

Я люблю смотреть комедийные фильмы. Из комедий очень люблю фильм “Один Дома”. Этот фильм про одного мальчика, которого родители забывают дома и уезжают в другой город. Начинаются его приключения и он отлично справляется со всеми трудностями. Он умный и находчивый мальчик, который не боится ничего и никого.

 

Մայրենի 21.04.2023

  1. Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը, դերերով պատմե՛լ սովորիր: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը: 
  2. Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջադրանքները կատարի՛ր՝
  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
  • Եղեգնուտ-եղեգով պատված տեղ
  • բոշա-մուրացկան
  • չոլեչոլ-չոր, առանց ծառ, անմշակ տարածություն
  • շուշաբանդ-ապակեպատ պատշգամբ
  • նաժիշտ-սպասավոր
  • խարդախություն-խորամանկություն
  • ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս
  • ընծա-նվեր
  • ճարահատյալ-ճարը կտրած
  • եղելություն-իրողություն
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
  • Թագավոր- թագ (արմատ) ավոր (ածանց)
  • թագուհի – թագ (արմատ) ուհի (ածանց)
  • խարդախություն -խարդախ (արմատ) ություն (ածանց)
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

Մաս 1 Ինչու թագավորը ցանկացավ ամուսնացնել իր որդուն: Ինչու էր տղան ուզում աղջկա, որը ոչ մայր ուներ կունենար և ոչ էլ հայր:

Մաս 2 Ինչու բոշան խեղդեց եղեգնուհուն: Ինչու նաժիշտները հավատացին բոշային:

Մաս 3 Ինչու նաժիշտները հավատացին բոշային: Ինչու նաժիտները տարան բոշային պալատ:

Մաս 4 Ինչու նաժիշտերը կերան ձկան փշերը: Ինչու եղեգնուհին ծառ դարձավ:

Մաս 5 Ինչպես եղեգնուհին հայտնվեց պառավի տանը: Ինչ կատարվեց բոշայի հետ, երբ բացահայտվեց նրա սուտը:

  • Հեքհիաթի մասերը վերնագրի՛ր:
  • Մաս 1 Թագավորի և Եղեգուհու հանդիպումը
  • Մաս 2 Բոշայի սուտը
  • Մաս 3 Բոշան պալատում
  • Մաս 4 Եղեգնուհու ձուկ դառնալը
  • Մաս 5 Եղեգնուհին պառավի տանը
  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Ուռկան-ուռկաններ
  • ձուկ-ձկներ
  • ավազան-ավազաններ
  • ձկնորս-ձկնորսներ
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը
  • գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:Հեշտ-ածական
  • Հեքիաթի որևէ հատված նկարի՛ր(paint-ով կամ այլ ծրագրով, կարող ես նկարել)։

Ինքաստուգում.20.04.2023թ.

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր:  Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

երփներանգ -գունավոր

սաղթարթ-Տերև

ճամփա- շավիղ

մտածել-Դատել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

էգ-արու

ամենամեծ-ամենափոքր

բարի-չար

արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

ոսկեզօծել-ոսկով պատել

ասֆալտապատ -ասֆալտով պատված

վայրէջք- վայրընթաց ճանապարհ

սաղարթախիտ-խիտ սաղարթ ունեցող

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբ-երբևէ

օր-օրացույց

ոսկի-ոսկեզօծ

եղբայր-հորեղբայր

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին, վարդ, տարօրինակ, անգամ:

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

 որտեղ– բարդ

մատ-պարզ

քաղաքային– ածանցավոր

գրիչ– պարզ
4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Գոյական-Տներ,

Ածական- սուր

Բայ-  կառուցված էին

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց ճափորդել
բ/պետք է վճարեք պետք է վճարել
գ/ասաց ասեց
դ/երազում էր երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
Արևածաղիկ

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն:

Պատմողական- Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

հարցական- Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Դուք տուգանվում եք քայլելու համար:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո ես կուզեի այցելել այդ երկիրը, որովհետև այնտեղ դանակները սուր չեն և ես դանակը օկտագործելուց չեի վնասի ինձ: