Հորինված խնդիրներ

  1. Ալենը իր սիրած  խաղը սկսեց խաղալ 12։25 և խաղաց 55 րոպե։ Քանիսին Ալենը ավարատեց խաղալ։

Լուծում         

Պատ՝

2․ Հայրիկը գնեց մեկ պարկ կարտոֆիլ, որը կշռում է 90կգ։ Մայրիկը գնեց հինգ կգ կարտոֆիլ, իսկ տատիկը 25 անգամ ավել։ Քանի կգ կարտոֆիլ գնեցին հայրիկը, մայրիկը և տատիկը միասին։

Լուծում         

Պատ՝․

3․Դպրոցի այգում  կա 12 վարդի թուփ։ Բոլոր թփերի վրա կա 7 վարդ, բացի մեկից, որի վրա կա 5 վարդ։ Քանի վարդ կա բոլոր թփերի վրա։

Լուծում         

Պատ․՝

4․ Ծառին կար 200 տերև։ Երեկ թափվեց 50 տերև, իսկ այսօր թափվեց 2 անգամ շատ  տերև։ Քանի տերև մնաց ծառի վրա։

Լուծում         

Պատ․՝

5․ Ֆելքսն ուներ 1000 դրամ։ Նա իր գումարից 300դր․ տվեց Անիին, իսկ մնացած գումարով գնեց 1 պաղպաղակ, որն արժե 100 դր․ և 2 կոնֆետ յուրաքանչյուրը 220 դրամ։ Քանի դրամ  մնաց Ֆելիքսի մոտ։

Լուծում

Պատ՝․

Ես կարդում եմ․․․

Ես սկսել եմ կարդալ Ջաննի Ռոդարիի <Հեքիաթներ Հեռախոսով> գրքի։ Արդեն կարդացել եմ <Վերելակ դեպի աստղերը>, <Սխալ հեքիաթներ>, <Ոչինչ մարդուկը> հեքիաթները։ Ինձ ամենաշատը դուր է եկել Ս<խալ հեքիաթները>, որովհետև այն շատ զվարճալի էր։ Հեքիաթում ամեն ինչ թարս էր, օրինակ Կարմիր գլխարկին ասում էին կանաչ գնխարկ, սև գլխարկ, իսկ գայլի փոխարեն ձի էր և այդպես շարունակ։

Այցելություն ջերմոց

Այսօր ես գնացել եմ տիկին Շողիկի մոտ ջերմոց։ Ջերմոցում ես տեսա ծովախոզուկներին, կրիային, ճագարին և թութակներին։ Նրանք շատ լավն էին, ես խաղացի նրանց հետ։ Ջերմոցում շատ բույսեր կային, որոնց խնամում է տիկին Շողիկը։ Նա մեզ ցույց տվեց կակտուսների տարբեր տեսակներ՝ ամենամեծից ամենափոքրը։

Լուսին

Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։

Լուսինը Երկրի հետ հավասար պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է։ Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։