Մայրացամաքներ և օվկիանոսներ․ ամփոփիչ առաջադրանք․

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝ Ատլանդյան, Հնդկական , Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները: Ամենամեծը   Խաղաղ օվկիանոսն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիային Սառուցյալ օվկիա­նոսն է:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն  աշխարհի ամենաերկար գետն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են Մայրցամաքներ: Մայրցամաքները վեցն են՝ Եվրասիան, Ավստրալիան, Անտարկտիդան, Աֆրիկան, Հյուսիսային ամերկա, Հարավային Ամերիկա: Ամենամեծը Եվրասիան է:  Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:

Երջանիկ խրճիթը

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Զմրուխտ-կանաչ թանկագին քար,
  • ջրախաց-Հացահատիկ աղալու ջրային աղաց,
  • չիբուխ-ծխափող,
  • մացառ-Փշոտ թփաբույս,
  • քարավան-մարդկանց տեղափողոխող ուղտերի խումբ,
  • հովասուն-Հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած,
  • բուխարիկ-Վառարանի ծխնելույզ պատի միջով և երդիկում,
  • երերուն-Տատանվող,
  • թևին է տալիս-թռչել։

  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մանուկ-երեխա,

սոսափում-Խշխշալ,

շավիղ-ուղի,

եզերք-ծայր,

ուղևոր-ճամբորդ,

շնորհալի-տաղանդավոր,

շքեղ-փառահեղ,

նազելի-հարգելի,

աննկատ-աներևույթ,

անհայտանալ-անհետանալ,

վերջալույս-մայրամուտ,

խրճիթ-տնակ,

ալևոր-ծեր,

առավոտ-լուսածագ։

Աֆրիկա

123

Մեծությամբ 2-րդ  մայրցամաքն  է:  Նրա ազգաբնակչությունը կազմում է հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում՝ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվարկությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել՝ դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

Հարավային Ամերիկա

հարավային ամերիկա.jpg

Մեծությամբ 4-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:

Հարավային Ամերիկայում, որը  ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենեսուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքերով:

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվինեան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է, 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում

պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդդիլոսները։

Անտարկտիդա

անտարկտիդա

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Առաջադրանք 

Լրացնել բաց թողած բառերը

Մեծությամբ հինգերորդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում : Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով):
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Տեսանյութ՝ Անտրակտիդայի մասին:

Ավստրալիա

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։

Թռչուններից ամենամեծը ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավ։

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր զելանդիան, Պապուա նոր գվինեա և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում:
Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից։

Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր:

Գալիս է, գնում

2․ Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:

Հոմանիշը զվարթ, հականիշը մռայլ։

3․ Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:

նռենի, խնձորենի, բալենի, ծիրանենի, սալորենի, ընկուզենի, տանձենի, ուռենի։

4․ Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին:

Որովհետև ուռենին ունի երկար ճյուղեր։

5․ Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։

Ոռենին և գետակը։

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը:

Բնագիտական փորձ

Փորձի համար անհրաժեշտ պարագաներ՝ մոմ, մեխ, բաժակ, ջուր, լուցկի։ Մոմը մեխի օգնությամբ ծանրացրո´ւ այնպես, որ սուզվի ջրի մեջ և կանգնի ուղղաձիգ։ Մեխի զանգվածը այնպե´ս ընտրիր, որ մոմի միայն մի փոքր մասը և պատրույգը մնան ջրից դուրս։ Եթե դժվար է այդպիսի մեխ գտնելը, ջրի մեջ ա´ղ լուծիր այնքան, մինչև մոմի մի փոքր մասը մնա ջրից դուրս։ Վառի´ր պատրույգը և հետևի´ր, թե ինչ կլինի։ Գրի´ր փորձիդ արդյունքը և փորձիր բացատրել։ 

Մոմը հալվում է ջրի մակերեսին և առաջանում են պատկերներ։

Մայրենի

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց

քաղաքը:

  • Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր (դասարանում հեքիաթը բեմադրելու, դերերով ներկայացնելու ենք):
  • Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում:
  • -Էն կարմիր բանը, որը ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկիլէլին գցեիր՝ մեկ արծաթ, էն բանը, որ աստված
  • շինել էր, մենք քանդենցինք՝ մեկ արծաթ․ էն բանը, քանց ձյունը ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ՝ երկու արծաթ։
  • Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
  • -Տղե՝րք, առաջ ոտավորին ուտենք ՝չփախչի, անոտը մեր ծառան է։
  • Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
  • Թագավորը շատ խելացի էր, իսկ պատգամավորները անխելք։ Որովհետև թագաավորը շատ խելամիտ վարվեց պատգամավորների հետ։ Երբ պատգամավորները հասան թագավորի պալատ նրանք ոսկու փոխարենը բերեցին խիճ և ավազ։ Որովհետև նրանք չտարբերեցին խիճը և ավազը ոսկուց։ Թագավորը հասկացավ և հրամայեց բերել մի բլոճ և սև սալոր, որ դնեն և տեսնեն թէ նրանք անխելք են թե ոչ։ Պատգամավորների ավագը ասաց ոտավորին ուտենք, որ չփախչի անոտը մեզ ծառա է։
  • Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր

   Թագավոր                       պատգամավորներ     

  1. խելացի                           անխելք
  2. խիստ բարի
  3. խորամանկ միամիտ
  4. ճարպիկ խեղճ
  5. հրամայող ենթարկվող

Նուկիմ քաղաքի խելոքները

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից քսակ է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

  • 2-րդ մասից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Խուրջին-պայուսակ, խիճ-մանր քարեր, բոլոջ-բլոճ։
  • Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը, դո՛ւրս գրիր, տեղադրի՛ր բլոգումդ։ Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
  • Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները,դո՛ւրս գրիր, տեղադրի՛ր բլոգումդ։ Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր։ Էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք։ Էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ: