Աշուն գիշեր

1․Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:

2․ Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր: Հողմեր-ակոսել, երան- Երնեկ։

3.  Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները: Ալ-աճել, հողմ-քամի 

Գումարում։ Գումարման ստուգումը հանումով

Դասարանական առաջադրանքներ.

1 Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։

Գումարելի+Գումարելի=Գումար
4156+123=4279

1 Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։

Օրինակ՝ 4156+123=4279

+4156 Ստուգում՝4279   
  123    123   
 4279   4156   

585+585=1170

+ 585 Ստուգում՝1170   
  585    585   
 1170    585   

82844+7258= 90102

+82844 Ստուգում՝90102  
  7258   82844  
 90102    7258  

4758+645=5403

+4758 Ստուգում՝5403   
  645    645   
 5403   4758   

11111+11684=22795

+11111 Ստուգում՝ 22795  
 11684   11111  
 22795   11684  

1147+5689=6836

+1147 Ստուգում՝6836   
 5689   1147   
 6836   5689   

47859+16982=64841

+47859 Ստուգում՝64841  
 16982   47859  
 64841   16982  

6729+1284=8013

+ 6729 Ստուգում՝8013   
  1284   6729   
  8013   1284   

2 Հանումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել գումարումը։

Օրինակ՝ 9999+55=10054

Ստուգում՝10054 
     55 
   9999 

25+7897=7922

Ստուգում՝7922  
  7897  
    25  

978+167=1154

Ստուգում՝1154  
   978  
   176  

3․ Երբ կանգառում ավտոբուսից իջավ 7 ուղևոր և ավտոբուս բարձրացավ 12 ուղևոր, ավտոբուսում ուղևորների թիվը դարձավ 24։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում մինչև կանգառ։  Պատ․՝ 19

4  Գնացքը երկու օրում անցավ 1255կմ ճանապարհ։ Երկրորդ օրն այն անցավ 25կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը։ Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկրորդ օրը։ 1255-25=1230 1230:2=615 615+25=640: Պատ․՝ 1-ին օրը՝ 640կմ,  2-րդ օրը՝ 615կմ։ 

Տնային առաջադրանքներ.

1 Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով

672+672=1344

+ 672 Ստուգում՝1344   
  672    672   
 1344    672   

9182+98=9280

+9182 Ստուգում՝9280   
   98   9182   
 9280     98   

1487+561=2048

+1487 Ստուգում՝2048   
  561    561   
 2048   1487   

89621+3810=93431

+89621 Ստուգում՝93431  
  3810    3810  
 93431   89621  

2․ Երկու օրում Գայանեն վաճառեց 240կգ վարունգ։ Առաջին օրը նա վաճառեց 20կգ ավելի, քան երկրորդ օրը։ Հաշվի՛ր, թե որքան է կազմում երկրորդ օրվա վաճառքի գումարը, եթե առաջին օրվանը կազմում է 10400դրամ։  240-20=220 220:2=110 110+30=130  10400:130=80դր  110×80=8800դր։ Պատ․՝ 2-րդ օրվա վաճառքի գումարը կազմում է 8800դր։

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Առակն ուզում է ասել, որ պետք չէ մեծամիտ լինել և գերագնահատել սեփական ուժերը։ Հիմարներն ու մեծամիտները միշտ էլ պատժվում են։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Կատվի խաղը, մկան մահը։

Հազար չափիր մեկ կտրիր։

3․ Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակին խորուրդ եմ տալիս մեծ մեծ չխոսել և մի բան նելուց առաջ մտածել հետևանքների մասին։

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդու կողմից հողատարածքների մշակման, օգտակար հանածոների արդյունահանման, ջրամբարների կառուցման և այլ աշխատանքների արդյունքում մարդու կողմից բությանը հասցվում է մեծ վնասներ և բնությունը շաուրնակ վերափոխվում է։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Տնտեսության մեջ օգտագործվող բնական պաշարներից են ջուրը, փայտը, հողը, բույսերը, կենդանիները և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձիր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Կահույքը պատրաստվում է փայտից՝ կահույքագործի կողմից։ Շենքերը պատրաստվում են քարից՝ շինարարների կողմից։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Բնության մասին պետք է հոգ տանել այն մաքուր պահելով և բնական պաշարները խնայողաբար օգտագործելով, քանի որ դրանք կարող ենք սպառվել և մարդկությունը կհայտնվի կործաման եզրին։

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը կենդանիներից տարբերվում է տեսքով, խոսելով և մտածելով։
  2. Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի­նակներ: Առանց բնություն մարդը չի կարող ապրել, իսկ առանց մարդ չկա բնություն։ Օրինակ մարդը չի կարող գոյատեվել առանց օդի և ջրի, բնությունը նաև մարդուն ապահովում է սնունդով։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի­նակներ: Մարդը բնությանը վրա կարող է ունենա և լավ և վատ ազդեցություն։ Օրինակ, երբ մարդը հոգ է տանում բնության մասին, բնությունն ավելի առողջ է լինում և մարդիկ ավելի առողջ են լինում։ Սակայն մարդը նաև աղտոտում և վնասում է բնությանը, որի արդյունքում փչանում է օդի և ջրի որակը, ինչպես նաև այն սնունդը որը օգտագործում ենք ամեն օր։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի­նակներ: Մարդն է ջրում ծաղիկները, խոտերը և ծառերը։ Յուրաքանչյուր մարդ պետք է բնության գրկում ժամանակ անցկացնելիս մաքրի տարածքը աղբից և պահպանի բնությունը։

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:
  2. Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի­նակներ:
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի­նակներ:
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի­նակներ:

Ճանապարհ դեպի օվկիանոս

Լինում է չի լինում մի տղա է լինում։ Նրա անունը Մայք էր, նա շատ էր սիրում լողալ։ Մի օր Մայքը գնաց օվկիանոս լողալու և հանդպեց Բրայն անունով մի շնաձկան։ Նրանք ընկերացան և դարձան մտերիմ ընկերներներ։ Բրայնը պատմեց, որ կորցրել է իր ծնողներին և շատ տխուր է։ Մի օր էլ, երբ Մայքը և Բրայնը խաղում էին օվկիանոսում, մայր շնաձուկը նկատեց իր փոքրիկին և լողալով եկավ դեպի նա։ Նա ամուր գրկեց Բրայնին և համբուրեց նրան։ Մայքը և Բրայնը շատ տխրեցին, որ պիտի բաժանվեն, բայց Մայքը հասկացավ, որ փոքրիկ շնաձուկն այժմ երջանիկ է, քանի որ նա նորից իր ընտանիքի անդամների կողքին է լինելու։

Իմ ազգանվան ծագումը

Իմ ազգանունը Համբարձումյան է, որը ինձ փոխանցվել է հայրիկիցս։ Հայրիկիս հայրիկը ունեցել է Կուզիկյան ազգանունը, սակայն նա չի սիրել իր ազգանունը և փոխել է այն՝ դարձնելով Համբարձումյան, քանի, որ կրել է Համբարձում անունը։ Կուզիկյան ազգանունն առաջացել է կուզիկ բառից։ Կուզիկյանների ազգում եղել մի պապիկ, որը կուզ է ունեցել և այդ պատճառով նրան ասել են Կուզիկյան։ Այդտեղից էլ սկիզբ է առել ազգանվան պատմությունը։ Պապիկիս նախնիները եղել են Էրզրումից։

Ճանհապար

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը։

քայլել, թռչել, ծաղկել, Թևեր ունեցող, անվերջ։

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

 ճամփա, ուղի, շավիղ, կածան, արահետ