Category Archives: Բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:

Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:

  1. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:

Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

  1. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով

  1. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

  1. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

  1. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում:

Итог проекта зимнего лагеря “Энциклопедия растений”.

Название  растенияЗнаете  вы это растения?Где встречали?Как применяется?
АлоэдадомаВ виде капель, в кремах
КаланхоедаУ бабушкиВ виде капель, во время  гриппа
КактусзнаюдомаВ лекарствах
АвелюкдадомаВ виде еды
РомашкададомаВ виде чая

Բույսի անվանումըԳիտեք դա ինչ բույս էՈրտեղ եք տեսելԻնչպես է օգտագործվում
ԱլոեԱյոՏանըԿաթիլների տեսքով կրեմներում
ԿալանխոեԱյոՏատիկի տանըԿաթիլների տեսքով, գրիպի դեպքում
ԿակտուսԱյոՏանըԴեղերի մեջ
ԱվելուկԱյոՏանըԻնչպես ութելիք
ԵրիցուկԱյոՏանըԻնչպես թեյ

Անթառամի օգտակար հատկություները

Անթառամն  ունի հակաբորբոքային հատկություն, որն օգտագործվում է լյարդի, լեղապարկի, միզապարկի, աղիների բուժման պրակտիկայում: Ճնշում է ստաֆիլոկոկերի և ստրեպտակոկերի աճը, օգնում է սրտխառնոցների և փսխումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների, փորկապության, կոլիտների և այլ դեպքերում :Ունի միջատասպան հատկություն, օգտագործվում է բնակարաններում ցեցի դեմ: Հայաստանում և  Իրանում այն տարածված է ալիքանման անթառամը (Helichrysum undulatum), որի ծաղիկները կարմրավարդագույն են, երբեմն էլ բաց վարդագույն: Աճում է կիսանապատային գոտու քարքարոտ լանջերին (Երևան, Գառնի, Գողթ, Ուրցի լեռներ): Ծաղկում է հունիս-օգոստոսին: Միջին Ասիայում, Անդրկովկասում և Իրանի ալպիական, մերձալպիական գոտիների քարքարոտ լանջերին հանդիպում է անթառամ հայկական (Helichrysum armenium) տեսակը:

 Бесмертник обладает противовоспалительными свойствами, которые используются в практике лечения печени, желчного пузыря, мочевого пузыря и кишечника. Подавляет рост стафилококков и стрептококков, помогает при тошноте и рвоте. Применяется в народной медицине при гастритах, запорах, колитах и ​​др. Обладает инсектицидными свойствами, применяется против моли в квартирах. Helichrysum undulatum, цветки которого красно-розовые, иногда светло-розовые, распространен в Армении и Иране. Растет на каменистых склонах полупустынной зоны (горы Ереван, Гарни, Гохт, Урци). Цветет в июне-августе. Вид Helichrysum Armenium встречается в Средней Азии, Закавказье и на каменистых склонах альпийского и субальпийского поясов Ирана.

 

Երիցուկի օգտակար հատկություները

 Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։  Երիցուկին ուշադրություն դարձրեք նաև այն դեպքում, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Երիցուկը հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էստրոգենների մակարդակը։ Էստրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։ Չոր երիուցկն օգնում է վերականգնել մաշկը՝ այն դարձնելով նուրբ և ձիգ։ Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել մարմնի համար նախատեսված կրեմներին։ Երիցուկը կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից։

Ромашка способна очистить кровь от жира. По этой причине людям с повышенным уровнем холестерина в крови рекомендуется выпивать не менее одной чашки ромашкового чая в день. Конечно, также необходимо соблюдать правила здорового питания и избегать употребления жирной пищи. Если вы часто нервничаете или находитесь в нервном состоянии, рекомендуется включить ромашку в свой ежедневный рацион. Обратите внимание на ромашку и при болезненном менструальном цикле. Ромашка обладает противовоспалительными свойствами, а также помогает восстановить уровень эстрогена. В условиях стабильного уровня эстрогенов регулируется менструальный цикл. Сухой кожный жир способствует восстановлению кожи, делая ее мягкой и подтянутой. По желанию можно добавлять ромашку в кремы для тела. Ромашка также поможет очистить кожу от омертвевших клеток.

Հունվարյան ճամբար

Այսօր իմ հունվարյան ճամբարի երրորդ օրն է: Մենք պարեցինք ազգային պարեր և գնացնք մանկապարտեզ երեխաների հետ հարցազրույց անցկացնելու` նրանց խաղալիքների մասին: Հարցազրույցից հետո մենք գնացինք մասնակցելու մարմնամարզության ստուգատեսին, որը շատ լավ անցավ:

Ավելուկի օգտակար հատկություները

Բժշկության մեջ օգտագործել են արմատն ու տերևներն: Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են եւ ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են` թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը` ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը եւ ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։

Корни и листья использовались в медицине. При коликах и мочеиспускании излишки кладут на желудок или жарят с маслом и едят. При лихорадке едят сваренный припарку, а припарку, сваренную с молоком, прикладывают к опухшей от холода ране. Избыток воды пьют при пневмонии, коликах, недержании мочи, отвар семян при пневмонии и кашле, смесь семян и буйволиного молока при бесплодии. При чесотке бьют и растирают корень лопатки и корень чесотки на теле. Корень также применяют при заболеваниях желудка, кожи и легких. Алишан отмечает, что избыток воды помогает, в частности, при запорах, а отбитая кожура с вином влияет на психическое состояние – «радует сердце». Измельченные сырые семена смешивают с вином и пьют при болях в желудке и животе, а джахари из водной смеси является лекарством, нейтрализующим яд.

Лечебные свойства кактуса

Настойка из кактуса или даже сам кактусовый сок содержат в себе большое количество полезных веществ, витаминов и минералов, благодаря чему это растение является отличным сырьем для разнообразных медицинских препаратов. Так, например, содержащиеся в нем алкалоиды обладают сильным антибактериальным действием и способны эффективно противостоять развитию болезнетворных микробов, грибков и вирусов. Кроме того, благодаря их кровоостанавливающим свойствам, кактус может стать хорошим средством при лечении ран или переломов. Но и это еще не весь список возможных заболеваний, с которыми поможет справиться это растение.

Употребление кактуса в пищу стимулирует выработку инсулина (полезное свойство при сахарном диабете)

Կակտուսի բուժիչ հատկությունները

Կակտուսի թուրմը կամ նույնիսկ կակտուսի հյութն ինքնին պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, վիտամիններ և հանքանյութեր՝ այս բույսը դարձնելով հիանալի հումք տարբեր դեղամիջոցների համար։ Օրինակ, նրա պարունակած ալկալոիդներն ունեն ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն և կարող են արդյունավետորեն դիմակայել պաթոգեն միկրոբների, սնկերի և վիրուսների զարգացմանը: Բացի այդ, իր հեմոստատիկ հատկությունների շնորհիվ կակտուսը կարող է լավ միջոց լինել վերքերի կամ կոտրվածքների բուժման համար։ Բայց սա հնարավոր հիվանդությունների ամբողջ ցանկը չէ, որոնց այս բույսը կօգնի հաղթահարել:

Կակտուս ուտելը խթանում է ինսուլինի արտադրությունը (շաքարախտի համար օգտակար հատկություն)

Կալանխոեի օգտակար հատկություները

Կալանխոեի տերևներն ու ցողունն օգտագործվում են բժշկության մեջ: Կան կանանխոեի տեսակներ, որոնք օգնում են բուժել վնասվածքներն ու բջջային հիվանդությունները: Դրանք hատկապես արդյունավետ են լինում քաղցկեղի և խորը թարախային վերքերի դեպքում:

Այս բույսի թարմ տերևներն ու հյութը կարելի է օգտագործել ինչպես թեյի տեսքով, այնպես էլ ավելացնել աղցաններին: Դրանք անչափ արդյունավետ են տարբեր հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այս բույսն օգնում է բուժել նաև փորլուծությունը, արյան գերճնշումը, հոգեբանական հիվանդությունները, ինչպիսին են վախը, տագնապը, շիզոֆրենիան և այլն:

Листья и стебли каланхоэ используются в лечебных целях. Существуют виды каланхоэ, которые помогают лечить травмы и клеточные заболевания. Они особенно эффективны при онкологических заболеваниях и глубоких гнойных ранах.

Свежие листья и сок этого растения можно употреблять как в виде чая, так и добавлять в салаты. Они чрезвычайно эффективны при различных заболеваниях. Кроме того, это растение также помогает при лечении диареи, высокого кровяного давления, психологических заболеваний, таких как страх, тревога, шизофрения и т. д.

Ալոեի բուժիչ հատկությունները

Ալոե կամ Հալվե բույսն ունի ցածր զարգացած արմատային համակարգ, ցողունը կարճ է, տերևները հերթադիր են, հյութալի, մոմաշերտով պատված, եզրերը՝ փշոտ: Ծաղիկներ հիմնականում խողովակավոր, կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին երանգների:

Ալոեն ունի բուժիչ հատկություններ`

Դրական ազդեցությունը գրիպի, մրսածության, հարբուխի և հազի տարբեր տեսակների դեպքում,

  • Արդյունավետ է բերանի խոռոչի և լնդերի առողջության համար,
  • Լավ ազդեցություն ունի տեսողության վրա:
  • Դրական ազդեցությունը գրիպի, մրսածության, հարբուխի և հազի տարբեր տեսակների դեպքում:

  • Դրական ազդեցությունը գրիպի, մրսածության, հարբուխի և հազի տարբեր տեսակների դեպքում,
  • Արդյունավետ է բերանի խոռոչի և լնդերի առողջության համար,
  • Լավ ազդեցություն ունի տեսողության վրա:

Алоэ обладает целебными свойствами

  • Растение алоэ имеет слабо развитую корневую систему, стебель короткий, листья очередные, сочные, восковые, по краям колючие. Цветки преимущественно трубчатые, красных, оранжевых, желтых оттенков.

Положительный эффект при гриппе, простуде и различных видах кашля.

Эффективен для здоровья полости рта и десен.

Хорошо влияет на зрение.

Ալոեի արտաքին կիրառման 9 օգտակար հատկություները
1. Նվազեցնում է կնճիռները-Уменьшает морщины
2. Բուժում է պզուկներն ու էկզեման-Лечит прыщи и экзему
3. Օգնում է խոցերի դեպքում-Помогает при язвах
4. Բուժում է վերքերը-Лечит раны
5. Թեթևացնում է արևայրուքը-Снимает солнечные ожоги
6. Վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը-Восстанавливает волосы и может уменьшить облысение.
7. Խոնավեցնում է մաշկը-Увлажняет кожу
8. Նվազեցնում է մոծակի խայթոցի քորը-Уменьшает зуд от укусов комаров
9. Անցկացնում է քերծվածքները- Помогает вылечить царапины