Մայրենի 21.04.2023

  1. Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը, դերերով պատմե՛լ սովորիր: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը: 
  2. Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջադրանքները կատարի՛ր՝
  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
  • Եղեգնուտ-եղեգով պատված տեղ
  • բոշա-մուրացկան
  • չոլեչոլ-չոր, առանց ծառ, անմշակ տարածություն
  • շուշաբանդ-ապակեպատ պատշգամբ
  • նաժիշտ-սպասավոր
  • խարդախություն-խորամանկություն
  • ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս
  • ընծա-նվեր
  • ճարահատյալ-ճարը կտրած
  • եղելություն-իրողություն
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
  • Թագավոր- թագ (արմատ) ավոր (ածանց)
  • թագուհի – թագ (արմատ) ուհի (ածանց)
  • խարդախություն -խարդախ (արմատ) ություն (ածանց)
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

Մաս 1 Ինչու թագավորը ցանկացավ ամուսնացնել իր որդուն: Ինչու էր տղան ուզում աղջկա, որը ոչ մայր ուներ կունենար և ոչ էլ հայր:

Մաս 2 Ինչու բոշան խեղդեց եղեգնուհուն: Ինչու նաժիշտները հավատացին բոշային:

Մաս 3 Ինչու նաժիշտները հավատացին բոշային: Ինչու նաժիտները տարան բոշային պալատ:

Մաս 4 Ինչու նաժիշտերը կերան ձկան փշերը: Ինչու եղեգնուհին ծառ դարձավ:

Մաս 5 Ինչպես եղեգնուհին հայտնվեց պառավի տանը: Ինչ կատարվեց բոշայի հետ, երբ բացահայտվեց նրա սուտը:

  • Հեքհիաթի մասերը վերնագրի՛ր:
  • Մաս 1 Թագավորի և Եղեգուհու հանդիպումը
  • Մաս 2 Բոշայի սուտը
  • Մաս 3 Բոշան պալատում
  • Մաս 4 Եղեգնուհու ձուկ դառնալը
  • Մաս 5 Եղեգնուհին պառավի տանը
  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Ուռկան-ուռկաններ
  • ձուկ-ձկներ
  • ավազան-ավազաններ
  • ձկնորս-ձկնորսներ
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը
  • գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:Հեշտ-ածական
  • Հեքիաթի որևէ հատված նկարի՛ր(paint-ով կամ այլ ծրագրով, կարող ես նկարել)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *