- Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը, դերերով պատմե՛լ սովորիր: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը:
- Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջադրանքները կատարի՛ր՝
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Եղեգնուտ-եղեգով պատված տեղ
- բոշա-մուրացկան
- չոլեչոլ-չոր, առանց ծառ, անմշակ տարածություն
- շուշաբանդ-ապակեպատ պատշգամբ
- նաժիշտ-սպասավոր
- խարդախություն-խորամանկություն
- ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս
- ընծա-նվեր
- ճարահատյալ-ճարը կտրած
- եղելություն-իրողություն
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Թագավոր- թագ (արմատ) ավոր (ածանց)
- թագուհի – թագ (արմատ) ուհի (ածանց)
- խարդախություն -խարդախ (արմատ) ություն (ածանց)
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
Մաս 1 Ինչու թագավորը ցանկացավ ամուսնացնել իր որդուն: Ինչու էր տղան ուզում աղջկա, որը ոչ մայր ուներ կունենար և ոչ էլ հայր:
Մաս 2 Ինչու բոշան խեղդեց եղեգնուհուն: Ինչու նաժիշտները հավատացին բոշային:
Մաս 3 Ինչու նաժիշտները հավատացին բոշային: Ինչու նաժիտները տարան բոշային պալատ:
Մաս 4 Ինչու նաժիշտերը կերան ձկան փշերը: Ինչու եղեգնուհին ծառ դարձավ:
Մաս 5 Ինչպես եղեգնուհին հայտնվեց պառավի տանը: Ինչ կատարվեց բոշայի հետ, երբ բացահայտվեց նրա սուտը:
- Հեքհիաթի մասերը վերնագրի՛ր:
- Մաս 1 Թագավորի և Եղեգուհու հանդիպումը
- Մաս 2 Բոշայի սուտը
- Մաս 3 Բոշան պալատում
- Մաս 4 Եղեգնուհու ձուկ դառնալը
- Մաս 5 Եղեգնուհին պառավի տանը
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Ուռկան-ուռկաններ
- ձուկ-ձկներ
- ավազան-ավազաններ
- ձկնորս-ձկնորսներ
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը
- գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:Հեշտ-ածական
- Հեքիաթի որևէ հատված նկարի՛ր(paint-ով կամ այլ ծրագրով, կարող ես նկարել)։