Ճամփորդություն դեպի Արտանիշի վրանային ճամբար

01.09.2023թ.-ին մենք մեկնեցինք Արտանիշ եռօրյա վրանային ճամբարի: Այնտեղ մենք հրաշալի ժամանակ անկացրեցինք: Մենք լողում էինք, ֆուտբոլ էինք խաղում, մաքրում էինք տարածքը, խաղում էինք տարբեր հետաքրքիր խաղեր, իսկ երեկոյան հավաքվում էինք խարույկի շուրջ: Եղանակը շատ լավն էր, ջուրը շատ մաքուր էր և շատ հաճելի լողալու համար: Ես շատ ուրախ և երջանիկ էի ուսումնական տարին նման կերպ սկսելու համար: Մենք շատ բարձր տրամադրությամբ վերադարձել ենք տուն և հույս ունեմ, որ այդպես ուրախ էլ կանցնի ողջ տարին դպրոցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *