Գարնանային արձակուրդներ

Գարնանային արձակուդներին ես կարդացի Վիլյամ Սարոյանի «Իմ անունը Արամ է» գիրքի Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը: Գիրքը պատմում է մի տղայի մասին, որը ծնվել է աղքատ ընտանիքում: Երբ նա 9 տարեկան էր շատ երազանքներ ուներ, բայց քանի որ նրանք շատ աղքատ էին ապրում Արամի երազանքները իրեն հեքիաթային էին թվում: Մի օր առավոտյան ժամը չորսին Արամի զարմիկ Մուրադը, թակելով Արամի ննջասենյակի պատուհանը, ձայն էր տալիս Արամին: Արամը արթնանում և տեսնում է Մուրադին մի սպիտակ ձիու վրա: Նա հարցնում է Մուրադին, թե արդյոք նա գողացել է ձին, իսկ Մուրադը պատասխանում է, որ չի գողացել այլ վերցրել է ձին և պետք է հետ վերադարձնի: Նրանք երկուսով նստում են ձիու վրա և սլանում տանից հեռու: Ձիավարելուց հետո Մուրադը չի ցանկանում վերադարձնել ձին տիրոջը, նրանք պահում են ձիուն մի անտեր ագարակում և վերադառնում են տուն: Ձիու տերը փնտրում է իր ձիուն, բայց քանի որ լավ ճանաչում է Արամի ընտանիքին և հարգում է նրանց, չի կասկածում, որ դա իր ձին է, չնայած որ շատ նմանեցնում է իր ձիուն: Հաջորդ օրը Մուրադն ու Արամը ձին տանում են և թողնում տիրոջ այգում: Տերը վերադառնում է տուն և տեսնում է իր ձիուն ավելի առողջ և առույգ: Նա շատ է զարմանում և ուրախանում և այդ մասին պատմում է Արամի ընտանիքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *